Հուլիսի 5-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կեչուտի ջրամբարի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ.Մ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրամբարում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Մ.Խ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, այնուհետև դուրս բերել երթևեկելի գոտի:
Այս մասին տեղեկացնոււմ են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։