fbpx
Հասարակություն

Երևանում մեքենան ընկել է փոսը

Հուլիսի 11-ին, ժամը 23։55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում ավտոմեքենան ընկել է ճանապարհի նորոգման պատճառով առաջացած փոսը (մոտ 5 մ խորությամբ)․ այն կախվել է, տուժածներ չկան։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Դ․ Ք․) հետնամասի անվադողն ընկել է փոսի մեջ․ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել փոսից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ