Փետրվարի 2-ին՝ ժամը 07:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 53 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին.կա երկու արգելափակված տուժած:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորներից մեկը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել երկրորդ ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. ուղևորներ Ա. Մ.-ն (1990 թ.) և Ս. Ղ.-ն (1988 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Ղ.-ին (1992 թ.) և մոտեցրել շատպօգնության ավտոմեքենային. Ա. Ղ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
