fbpx
Իրավական

Արևածագ-Օձուն ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ ու 3 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վթար է տեղի ունեցել Լոռու մարզի Արևածագ-Օձուն գյուղամիջյան ճանապարհին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքը եղել է ժամը 18:30-ի սահմաններում։

Միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով առաջին ավտոմեքենայի 53-ամյա վարորդ Վազգեն Հակոբյանը մահացել է։ Իսկ Opel-ի վարորդն ու 2 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Նշվում է նաև, որ կատարվում է քննություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ