fbpx
Աշխարհ

Մեքսիկայում խողովակատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի

Մեքսիկայում խողովակատարի պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 128-ի, նշված է Մեքսիկայի սոցիալական ապահովագրության ինստիտուտի (IMSS) հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր 125 մահացածի մասին: Ինստիտուտից հայտնել են, որ շաբաթ գիշերը մահացել է ևս մեկ տուժող, որը բուժօգնություն էր ստանում Մեխիկոյում: Նշվում է, որ արտակարգ պատահարից հետո հիվանդանոցներ տեղափոխվածները մարմնի 40 տոկոսի այվածքներ էին ստացել:

Հզոր պայթյունն ու հրդեհը տեղի են ունեցել հունվարի 18-ի երեկոյան Իդալգո նահանգի Տուսպան-Տուլա խողովակատարի վրա այն պահին, երբ հարյուրավոր մարդիկ բենզին էին գողանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ