fbpx
Աշխարհ

Մեքսիկայի հետ սահմանին կառուցվել է 240 մղոն երկարությամբ պատ․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի էջում գրառում է կատարել։ Նախագահը հայտնել է, որ Մեքսիկայի հետ սահմանին կառուցվել է 240 մղոն (ավելի քան 386 կմ) երկարությամբ պատ։

«Այժմ մենք կառուցել ենք նոր պատ հարավային սահմանին 240 մղոն (ավելի քան 386 կմ) երկարությամբ։ Տարեվերջին մենք կավարտենք Մեքսիկայի հետ սահմանին ավելի քան 450 մղոն (ավելի քան 724 կմ) երկարությամբ պատի կառուցումը։ Մենք ստեղծել ենք լավագույն սահմանային անցակետերից մեկը»,- ասված է ԱՄՆ ղեկավարի գրառման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ