fbpx
Աշխարհ
13:10 10/03/2020

Մեքսիկայում 15.4 տոննա ապօրինի մարիխուանա է հայտնաբերվել

Մեքսիկայում երկուշաբթի օրը մարիխուանայով բեռնատար է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Մեքսիկայի Պաշտպանության նախարարությունը։

Թմրանյութի հայտնաբերմանը օգնել է բանակային անցակետի ռենտգեն-սկաները, որի միջոցով բացահայտվել է 24.5 միլիոն դոլարի 15.4 տոննա մարիխուանայով բեռնատարը։

«Առգրավված բեռի շուկայական գինը մոտ 24 531 924 դոլար է, ինչն էական վնաս կհասցնի հանցավոր խմբավորումների գործունեությանը»,- նշվում է գործակալության կայքում:

Նախարարության տվյալներով` մարտի 8-ին ապօրինի բեռով բեռնատարը Սինալոա հյուսիս-արևմտյան նահանգի Կուլիական քաղաքից ուղևորվում էր Տիհուանա ( Հարավային Ստորին Կալիֆորնիա նահանգ):

Հիշեցնենք, որ տրանսպորտային միջոցների զննումն իրականացվում է 2018-2024 թվականների Խաղաղության և անվտանգության ազգային պլանի շրջանակներում և «Միասին` հանուն խաղաղության» կախվածությունների դեմ ազգային ռազմավարության մաս է հանդիսանում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ