Մեքսիկական Կոլիմա նահանգի Մանսանիլյո և Թեքոման քաղաքներում գաղտնի գերեզմանատեղիում գտնվել է 13 մարդու դիակ: Այս մասին տեղեկացրել է նահանգի գլխավոր դատախազությունը:
Արտաշիրիմումից հետո փորձաքննություն է անցկացվելու, որպեսզի պարզվեն մահացածների մահվան մոտավոր ժամանակն ու պատճառները։ Այս տարվա փետրվարին Կոլիմայում գտնվել է ևս 70 դիակ, ընդ որում՝ նորից Թեքոմանում։
