fbpx
Աշխարհ

Մեքսիկայում հարձակվել են բիլիարդի սրահի վրա. կան զոհեր

Մեքսիկայում Գուանախուատո նահանգում Իրապուատո քաղաքի բիլիարդի սրահի վրա զինված հարձակման հետեանքով զոհվել է 8 մարդ, իսկ 3-ը՝ վիրավորվել են. Հայտնում է La Jornada-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ 2 մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, եւս 2-ը մահացել են հիվանդանոցում: Տուժածների թվում են 2 անչափահասներ: Հարձակման հնարավոր դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հրապարակվե:

Վերջին մի քանի տարիներին Մեքսիկայում բռնության ալիք է բարձրացել: 2018 թվականին երկրում սպանվել է ավելի քան 33,34 հազար մարդ, ընթացիկ տարում իրավիճակը շարունակում է վատթարանալ: Ըստ պաշտոնական տվյալների՝ հունվարից մայիս հանցագործների զոհն է դարձել 14,13 հազար մարդ՝ 5,2 տոկոսով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում:

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ապիրիլի սկզբին ընդունել էր, որ հանցավորության դեմ պայքարում դժվարություններ կան: Նա նաեւ հայտնել էր, որ իշխանությունները ստիպված են անվտանգության ոլորտում իրադրության բարելավման համար ավելի շատ ժամանակ հատկացնել, քան ենթադրում էին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ