fbpx
Տնտեսություն

«Մեր գլխավոր խնդիրը գիտելիքահեն գյուղատնտեսություն ունենալն է»,- Գեղամ Գևորգյան

Գյուղատնտեսության ոլորտում ունենք ցածր արտադրողականություն, մարդկային ռեսուրսների ոչ օպտիմալ օգտագործում։ Այսօր ԱԺ նիստի ժամանակ նման գնահատական հնչեցրեց Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

«Մեր գլխավոր խնդիրը գիտելիքահեն գյուղատնտեսություն ունենալն է, նորարարությունների զարգացումը»,- ասաց նա։

Կարևորելով գյուղատնտեսության ոլորում նորարական տեխնոլոգիաների ներդրման, փորձարարական կենտրոններ հիմնելու հարցը՝ նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ ԿԳ-ի հետ համատեղ որոշում է կայացվել 2019 թվականին ստեղծել անասնաբուժական քոլեջ, որտեղ երկու տարվա ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել համապատասխան գիտելիքներ և գրագետ կերպով զբաղվել անասնապահությամբ։

Նա նաև տեղեկացրեց, որ ստեղծվելու է գյուղատնտեսական ռեգիստր, որն օգնելու է պետության կլողմից տրամադրված ցանկացած սուբսիդիայի ունենալ հստակ հասցեականություն։

Անդրադառնալով վարելահողերի խնդրին՝ Գևորգյանը նշեց, որ դրանց 40 տոկոսն այսօր չի օգտագործվում։ Նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների միջոցով չօգտագործած հողերը տրամադրել այլ տնտեսվարողների վարձակալության հիմքերով մշակելու համար։

«Շարունակվելու է մատչելի գյուղատնտեսական վարկերի տրամադրումը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ոռոգման խնդրին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ շարունակվելու են ծրագրերը, որոնք օգնելու են գյուղացիներին ներդնել ոռոգման ժամանակակից մեթոդներ՝ կաթիլային, անձրևացման և այլն։

«Նախատեսվում է նաև ձեռքբերվող տեխնիկայի համար տրամադրել սուբսիդավորում։ 2019 թվականի իրականացվելու է 4 տոկոս տոկոսադրույքով սուբսիդավորման ծրագիր, եթե գյուղացիական տնտեսությունը կցանկանա ձեռք բերել ագրոպարենային համակարգի որևէ սարքավորում։ Արտահանման համար էլ նախատեսվում է նոր բրենդի ձևավորման համար ծրագիր իրականացնել, ուսումնասիրելու ենք արտաքին շուկաները»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։

Որպես կարևոր մյուս նախաձեռնություն՝ Գեղամ Գևորգյանը շեշտեց գյուղատնտեսական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական գործունեության խթանումը, խոսքը, մասնավորապես, ագրոտուրիզմի մասին է։

Աղբյուր` Panorama.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ