fbpx
Քաղաքականություն

Մեր հանրությունը կարողացավ տարանջատել պատերազմի պարտության իրական մեղավորներին

Տարոն Չախոյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Կառավարության այս կամ այն որոշման հետ անհամաձայն ընդդիմադիր ուժերը կամ անձինք համացանցում շատ հաճախ արձագանքում են հետևյալ կերպ՝

«պատերազմը պարտված քաղաքական թիմը իրավունք չուներ շարունակեր մնալ իշխանության» կամ «պատերազմը պարտված իշխանությունը իրավունք չուներ նման որոշում կայացներ»։

Հարգելիներս, վերջ տվեք էս քաղաքական բայղուշությանը, պատերազմի ավարտից մինչ այսօր դասեր չքաղեցիք, քանզի բովանդակալից քննադատությունների փոխարեն միայն անպատասխանատու վանկարկումներ էիք հնչեցնում, իսկ դրա արդյունքն էլ գրանցվեց հունիսի 20֊ի արտահերթ ընտրություններին:

Փառք Աստծո, մեր հանրությունը կարողացավ հանրային բարձր գիտակցություն ցուցաբերել ու տարանջատել պատերազմի պարտության իրական մեղավորներին, այդ պարտության հիմքերը գցողներին, պատասխանատվությունից խուսափողներին ու պարտության պատասխանատվությունը ստանձնողներին:

Իսկ այս իշխանությունը ունի դեռևս 5 տարի ժողովրդին ծառայելու իրավունք, քանզի հենց հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին ժողովուրդն է իր ազատ կամարտահայտմամբ է տվել քաղաքական թիմին այդ իրավունքը, իսկ մնացածը … մնացածը պարզապես քաղաքական բայղուշություն է»,-ասվում է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ