fbpx
Սպորտ

Մեր հարձակվողները պետք է ավելի շատ գոլեր խփեն․ Լեմպարդ

Մենք սպասում էինք, որ հեշտ հանդիպում չի լինելու: Այս մասին ասել է Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը՝ անդրադառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Բոուրնմութ»-ի դեմ հանդիպմանը։

«Տիրում էինք գնդակին և լավ պահեր ունեինք: Կարծում եմ՝ կարող էինք ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ:

Լավ չէ, երբ թիմի գլխավոր ռմբարկուն պաշտպան է: Մեր հարձակվողները պետք է ավելի շատ գոլեր խփեն:

Եթե չիրացնենք մեր պահերը, ապա Պրեմիեր լիգայում հաջողության չենք հասնի»,-ասել է Լեմպարդը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այս խաղից հետո «Չելսին» 45 միավորով կմնա 4-րդ տեղում, իսկ «Բոուրնմութը» 27 միավորով 17-րդ տեղում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ