Հուլիսի 14-ից 27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում:
Այսօր Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույցում տեղի է ունեցել Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Միջոցառումից լուսանկարներ է հրապարակել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը նաև ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է: Լուսանկարներին կից նա նաև գրառում է արել.
«Հաջորդ կայարանը Մետրո Բաղրամյան։ ՀՖՖ գնացքը սկսեց իր երթը:
Մեր հավաքականին հաղթանակ եմ մաղթում Եվրոպայի մինչև 19 տարեկանների մրցաշարի եզրափակիչ փուլին, որը տեղի է ունենալու Երևանում սույն թվականի հուլիսի 14-ից 27-ը»։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/915068185346114
