Աշխարհ

Հիմա մեր հերթն է պայքարել Ալեքսեյի համար․ Նավալնիի կողմնակիցները հանրահավաք են հրավիրել

Ռուս քաղաքական ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով թունավորումից հայտնվել էր կոմայում և ամիսներ շարունակ բուժում ստացավ Գերմանիայում, հայրենիք վերադառնալիս՝ հունվարի 17-ին, հենց օդանավակայանի անձնագրային բաժնում բերման ենթարկվեց։ Հաջորդ օրը Նավալնիին կալանքի տակ վերցնելու որոշում կայացվեց։

Այս առիթով ընդդիմադիր գործչի աջակիցները հայտարարություն են տարածել, որով Ռուսաստանի քաղաքացիներին կոչ են անում հունվարի 23-ին դուրս գալ հանրահավաքի։

«Ալեքսեյը միշտ պայքարում է մեր իրավունքների համար։ Չկարողանալով սպանել նրան, Պուտինը փորձում է նրան բանտ նստեցնել, և հիմա մեր հերթն է պայքարել Ալեքսեյի համար։

Հունվարի 23-ին՝ ժամը 14:00-ին (տեղական ժամանակով-Azat.TV), մենք հրավիրում ենք բոլորին դուրս գալ հանրահավաքի։ Ընդդեմ գողերի ու մարդասպանների։ Ընդդեմ կոռուպցիայի ու անարդարության։ Հանուն սեփական ապագայի։ Հանուն յուրաքանչյուրիս ապագայի»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ