fbpx
Մարզեր
21:30 04/03/2020

Մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան այն իրականությունը, ինչը մենք ունենք. Հայկ Չոբանյան

Տավուշ, Լոռի և Գեղարքունիք մարզերի 32 լեռնային գյուղական բնակավայրերում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու և ստացված արտադրանքի շուկայական շարժին նպաստող աշխատանքներ իրականացնելու նպատակով Ենոքավան գյուղում տեղի է ունեցել «Հյուսիսային Հայաստանում աղքատության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանության իրականացում՝ օրգանական գյուղատնտեսության զարգացման միջոցով» ծրագրի մասին իրազեկման համաժողով:

Եռամյա ծրագրի նպատակն է թիրախային գյուղերում աղքատության մակարդակի նվազեցումը:

«Մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան այն իրականությունը, ինչը մենք ունենք: Աշխարհի ամենահաջողակ մարդիկ, նրանք են, որոնք պարզապես ընտրել են իրենց ճանապարհը և հետևողական գնացել այդ ճանապարհով: Ինչքան էլ այս ծրագիրը հնչեղ ու կարևոր լինի, իրականացման համար պետք են մարդիկ, որոնք ունեն գաղափար, ցանկություն և կամք այդ գաղափարներն իրականացնելու համար, ովքեր ունեն դժվարությունները հաղթահարելու հաստատակամություն»,- բացման խոսքում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Եռամյա այս ծրագիրը ներկայացվել է Գերմանիայի Բնության Պահպանության Միության կողմից և իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ՝ «Բելոզար» և «Էկո-Գալոբ» ՀԿ-ների կողմից:

Համաժողովին մասնակցել են նաև Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը և այլ հյուրեր:

Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ