fbpx
Քաղաքականություն

Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են․ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը

Սիրելի գործընկերներ,

Բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը:

Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։

Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում:

Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի:

Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով:

Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը»:

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/5354106491282170?__cft__%5B0%5D=AZVPq1KKak5SYVyAgcEOP4lVX35fBScE5TUtLVZQEjNC78D9ktmysU72eoJNBq-AxEj0bOjCzhk-1wIZkzVeO60oTl5zRDj99JVTxjY445Py1-16gai-HKf8k6fYNNqLZgLxCf0Qs0xnkJtwVlhe3yEv&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ