Զինված Ուժեր
13:30 22/03/2020

Խաղաղապահ առաքելության մեկնած մեր զինծառայողների իրավիճակը կրկնակի բարդ է․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Կորոնավիրուսի համաճարակը չի շրջանցել աշխարհի գրեթե որևէ երկիր, որոց գերակշիռ մեծամասնությունը Հայաստանի բարեկամ պետություններ են։ Բնականաբար, մենք ուշի ուշով հետևում ենք համաճարակային իրավիճակին ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ առաջին հերթին մեզ համար բարեկամ երկրներում։

Այդ պետությունների թվում են նաև այն երկրներն ու տարածաշրջանները, որտեղ խաղաղապահ առաքելություն են իրականացնում մեր զինծառայողներն ու սպասարկող անձնակազմը՝ Աֆղանստան, Լիբանան, Սիրիա։ Դժբախտաբար բոլոր այս երկրները գտնվում են համաճարակային ռիսկային գոտում։ Բացի զուտ համաճարակային ռիսկը՝ այդ տարածաշրջաններում վտանգները կրկնակի են, քանի որ պատերազմական իրավիճակի պատճառով պատշաճ մակարդակով չեն գործում առողջապահական ենթակառուցվածքները։

Այդ պայմաններում մեր զինծառայողների ու նրանց հետ խաղաղապահ առաքելության մեկնած զինուժի այլ ներկայացուցիչների իրավիճակը կրկնակի բարդ է ու պատասխանատու։ Հետևաբար՝ այս դժվարին օրերին առաջին հերթին առողջություն ու տոկոնություն մաղթենք խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր եղբայրներին ու քույրերին։ Մենք աղոթում ենք նրանց առողջության ու անվտանգության համար։

Աստված պահապան խաղաղություն սփռող մեր հայրենակիցներին»:

Կորոնավիրուսի համաճարակը չի շրջանցել աշխարհի գրեթե որևէ երկիր, որոց գերակշիռ մեծամասնությունը Հայաստանի բարեկամ…

Geplaatst door Arman Babajanyan op Zaterdag 21 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ
COVID-19. թարմացումներ