fbpx
Տնտեսություն

Մեր կյանքի ամենամեծ պատմությունը. տնտեսական հեղափոխություն

Ձեզ ենք ներկայացնում Դեյվ Մանիի՝ Forbes կայքում տեղ գտած շարադրանքը նոր տնտեսական հեղափոխության մասին:

Մեր կյանքի և ժամանակաշրջանի ամենամեծ պատմությունն այն է, որ մենք ապրում ենք լայնամասշտաբ տնտեսական հեղափոխության առաջին տարիները:

Ես Forbes ամսագրում կփորձեմ հավաքագրել և շարադրել այս հեղափոխության պատմությունը: Ես սա անում եմ, որովհետև կարծում եմ, որ ցանկացած մարդ, ով պատասխանատվություն է կրում ինչ-որ կարևոր բանի համար (լինի դա քո կազմակերպությունը, հասարակական կազմակերպությունը, որի խորհրդի անդամ ես, քո անձնական բյուջեն, քո երեխաների ապագան և նմանատիպ այլ բաներ), պետք է գոնե մակերեսային պատկերացում ունենա, թե տնտեսությունը դեպի ուր է գնում, և ինչպիսին կլինի ընթացքը:

Տնտեսության պատմությունը կարևոր պատմությունների շարք է, որը հնարավորություն կտա համախմբել և ստեղծել ընթացիկ ֆինանսական, տեխնոլոգիական, քաղաքական, սոցիալական իրադարձությունների և զեկույցների, թրենդների և վերլուծությունների հաջորդական շարքը: Այն կարող է շատ օգտակար լինել մեզանից շատերի համար, քանի որ մենք մտնում ենք 21-րդ դարի համաշխարհային տնտեսական մրցակցության մեջ:

Այն շատ կարևոր է, քանի որ, ես վստահ եմ, որ մենք սկսում ենք երրորդ լայնամասշտաբ տնտեսական հեղափոխությունը մարդկության պատմության մեջ: Եվ եթե մենք բնութագրում ենք հեղափոխությունը՝ որպես հին համակարգի կամ ռեժիմի արագ փոխարինում նոր և տարբերվող ռեժիմով կամ համակարգով, ապա Ջոն Բիդենին ցիտելը այստեղ հարիր կլիներ՝ «Դա մեծ գործ է»:

Առաջին հեղափոխությունը

Աշխարհի առաջին տնտեսական հեղափոխությունը գյուղատնտեսական հեղափոխությունն էր, որը նաև կոչվում է Նեոլոգիական հեղափոխություն: Հեղափոխության ժամանակ պահանջվեց մոտ 7500 տարի համակարգի ամբողջական փոփոխման համար: Այդ ժամանակ մենք որսորդությունից և հավաքչությունից անցում կատարեցինք ագարակատիրության՝ քայլ անելով դեպի քաղաքակրթություն: Երբ մեր նախնիները զարգացրին տարածության և անընդհատության զգացողությունը, նրանք հասկացան, որ բոլոր նախկին համակարգերը և մոտեցումները, որոնցով կառավարվում էր կյանքը նոր իրականության, համար անհամապատասխան են: Ոչ ոք կարիք չունի օրենքի, եթե չկա սեփականություն, ոչ ոք կարիք չունի մաթեմատիկայի, եթե չկա առևտուր: Եվ այդ հեղափոխությունը ստեղծեց նոր զարմանահրաշ տեխնոլոգիաներ և փորձ և գիտելիք, օրենքներ, գիր և փոխանակման համակարգեր, և սա դեռ մի չնչին մասն է:

Երկրորդ հեղափոխությունը

Գաղափարը ռադիկալ էր: Գաղափարը այն էր, որ մարդիկ կարող էին իրենց ապրուստի միջոցը վաստակել՝ թողնելով իրենց ագարակները կամ արհեստանոցները և աշխատել մեքենաներով՝ ստանալով որոշակի գումար:

Այս գաղափարը նույնպես հզոր էր: Արդյունաբերական հեղափոխության աղբյուրային պատմաբան Արնոլդ Թոյնբին, մասնավորապես ասել է, որ 1870 թվականի Անգլիան անճանաչելի էր՝ համեմատած մեկ դար առաջվա Անգլիայի հետ: Քաղաքները արագորեն զարգանում էին, և առաջանում էին կազմակերպությունների և սոցիալական կառուցվածքների նոր ձևեր: Արդյունաբերական հեղափոխությունը ամբողջովին փոխարինեց գյուղատնտեսական հեղափոխությանը Բրիտանական կղզիներում, և աշխարհի մյուս մասը սկսեց արագորեն հետևել դրան:

Փոքր պատճառ՝ հաջողության հասնելու

Այս երկու հեղափոխություններն էլ սկսվեցին և հաջողության հասան մեկ պարզ պատճառով. նրանք ներկայացնում էին ավելի հզոր և արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեին մարդկանց ձեռք բերել ապրանքներ և ծառայություններ, որոնք իրենց անհրաժեշտ էին ապրելու և զարգացման համար, քան նախորդներն էին:

Եվ հենց նույն անողոք շարժիչ ուժն է մղում դեպի երրորդ տնտեսական հեղափոխութուն: Ինֆորմացիայի արագ տարածումը, ավելի ամբողջական և ունիվերսալ հասանելիությունը մարդկության հավաքագրած ողջ գիտելիքին, ինչպես նաև հնարավորությունը կապ հասատել երկրագնդի վրա գտնվող ցանկացած մարդ արարածի հետ մեր գրպաններում գնտվող սմարթֆոնների միջոցով ստեղծել է ամբողջական փոփոխության խորը և վճռական դինամիկա:

Այն փոփոխում է տնտեսագիտության հիմնական օրենքները և հավանաբար մեծ ազդեցություն կունենա կազմակերպության կառուցվածքի վրա, աշխատանքի, շուկաների գործառույթների վրա, ինչպես նաև նրա վրա, թե ինչպես ենք մենք կառավարում մեզ և շատ ու շատ այլ բաների վրա:

Երբ այն ավարտվի 20, 30 կամ 40 տարուց (թվում է, թե հեղափոխական շրջանները գնալով ավելի ու ավելի են կրճատվում), ես մտածում եմ, որ մեր հասարակությունը այնքան անճանաչելի կլինի այսօրվա հասարակությունից, ինչքան Թոյնբիի Անգլիան էր տարբերվում 100 տար առաջվա Անգլիայից:

Լա՞վ է, թե՞ վատ

Լա՞վ է դա, թե՞ վատ: Ինձ թվում է, որ լավ է: Ինձ թվում է, գյուղատնտեսական հասարակությունը ավելի զարգացած և մարդկային էր, քան մեր քարանձավաբնակ նախնիները, և մտածում եմ, որ արդյունաբերական հասարակությունը մեծ ձեռքբերումներ ունեցավ՝ բարելավելով մարդու հարմարավետությունը և իրավունքները:

Փոխակերպումը հեշտ կլինի արդյո՞ք: Ոչ, ցավոք: Եվ երևի դրա համար է, որ կյանքը սկսել է թվալ կտրտված, տարբեր, բևեռված և անորոշ: Ինչպես Քլեյ Շիրկին է ասում՝ «հեղափոխության ժամանակ միշտ հին համակարգը ավելի շուտ է ոչնչանում, քան նորն է առաջանում»:

Տնտեսագիտության տեսանկյունից, շատ լարված կլինի և հավանաբար, շատ ավելի վատ:

Բայց այս տնտեսական հեղափոխությունը ավելի շատ հնարավորություններ կստեղծի հարստություն ձեռք բերելու, քան ցանկացած այլ բան, որ մարդ արարածը փորձարկել է իր կյանքի ընթացքում: Նախկին տնտեսական հեղափոխությունների ընթացքում չափազանց հզոր իշխող տերություններ են առաջացել, և դրանցից մեկն էլ հենց Ամերիկան է:

Սա ստիպում է քեզ կենդանի մնալ: Արդյունքները հավասարապես չեն բաշխվելու, և մարդկանց, ազգերի և գաղափարախոսությունների հաջողությունը անկասելի է:

Այս հեղափոխական պատմությունը ես առաջ կտանեմ և կամրապնդեմ հետագա ամիսների և տարիների ընթացքում: Սա պատմություն է, որը ես միշտ կառաջարկեմ և կավելացնեմ դրան ինչքան օրինակներ որ գտնեմ մեր կյանքի և հասարակության կարևոր ոլորտներում:

Աղբյուրը՝ Forbes

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ