fbpx
Խորհրդարան

Մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա դեռ չենք վերջացրել, մի չորս տարի առաջ ենք գնել. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում, պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սպառողական վարկերի ավելացումը, ասաց, որ վարկ վերցնելն արտահայտում է մարդու տրամադրությունը՝ լավատեսություն։ Այս մասին այսօր

Թանդիլյանը ապա նշեց,  որ գուցե դա նրանից է, որ մարդիկ ուղղակի բավարար գումար չունեն և ստիպված գնում են վարկով։

«Օրինակ, ես հիմա մտածում էի, որ մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ մենք վարկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում … եթե չեմ սխալվում՝ մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա դեռ չենք վերջացրել, մի չորս տարի առաջ ենք գնել», – ասաց վարչապետը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նույնպես միջամտեց քննարկմանը և ժպտալով պատմեց, որ օրեր առաջ գնացել է վարկով հեռուստացույց վերցնելու, չեն տվել, քանի որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել Միրզոյանի հաշվի վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ