fbpx
Հասարակություն

Մեր մեջ արմատացել է հավատամքը, որ կերտելու ենք օրինակելի Հայաստան․ Սանասարյան

ՊՎԾ՝ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

2019 թվականը լի էր տարբեր իրադարձություններով, տարատեսակ դժվարություններով ու բացթողումներով, հաղթանակներով ու ձեռքբերումներով։ Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ մեր մեջ արմատացել է հավատամքը, որ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, մենք միասին կերտելու ենք ուժեղ, զարգացած և օրինակելի Հայաստան։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին և սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր ջանք չեն խնայում Նոր Հայաստանի զարգացման գործում, ովքեր իրենց նվիրումը բերում են առանց կուրծք ծեծելու։ Շնորհակալություն եմ հայտնում պետական այն ծառայողներին, ովքեր անցումային այս իրավիճակում պետական համակարգն ավելի լավը դարձնելու գործում մեծ աշխատանք են տանում։

Ինչպես նաև, որպես ՊՎԾ պետ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՊՎԾ բարեխիղճ աշխատակիցներին, ովքեր իմ բացակայության ընթացքում ահռելի աշխատանք են տարել և կառույցի վերահսկողական շունչն ապահովել պետական տարբեր մարմիններում։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր զինվորներին և հրամանատարներին, ովքեր ապահովում են բոլորիս անդորրն ու անվտանգությունը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատացին, որ ես չէի կարող ու երբեք չեմ կարող որևէ կոռուպցիոն ու հակապետական հանցանք կատարել։ Ձեր վստահությամբ ինձ ավելի ու ավելի եք ուժեղացրել։
Ինչպես խոստացել եմ՝ ծառայել եմ, ծառայում եմ և ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին։

Գալիք տարում բոլորիդ մաղթում եմ երջանկություն և նորանոր ձեռքբերումներ։

Սիրում եմ բոլորիդ»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ