fbpx
Արցախ

Մեր նպատակներից է ապահովել Արցախի իշխանությունների մասնակցությունը ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին․ Մնացականյան

Մեր կարևորագույն նպատակներից է ապահովել ԱՀ իշխանությունների ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանը:

«Լեռնային Ղարաբաղը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները: Սեփականության զգացումի ամրապնդումը բանակցային խաղաղ գործընթացի կոնտեքստում բոլորիս համար կարևոր հարց է: Այդ կոնտեքստի շրջանակներում եմ ես այսօր Արցախում: Անհրաժեշտ է, որ շարունակվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Բանակցային խաղաղ գործընթացը շարունակաբար տեղի է ունենում, և այդ առումով ՀՀ-ը, որպես այդ գործընթացի մասնակից, երբեք չի հապաղել ու չի դանդարեցրել բանակցային գործընթացը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեզ համար եղել և մնում է կարևորագույն գերխնդիր: Լեռնային Ղարաբաղի բնակչության էքզիստենցիալ անվտանգությունից է բխում ԼՂ ստատուսի հարցը: Արցախի 150 հազար բնակիչները ողջ հայության ինքնության պահապաններն են»,-մասնավորապես ասել է Մնացականյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ հուլիսի 5-ին հանդիպում է ունենալու նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ