fbpx
Աշխարհ

Մեր նպատակը անվտանգության գոտու ստեղծումն է․ Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդես է եկել հայտարարությամբ՝ ռուս-թուրքական համատեղ հերթապահության մասին Թուրքիայի կողմից Սիրիայում ստեղծված «անվտանգության գոտում»: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:

Հերթապահությունը կանցկացվի համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնեցված հուշագրի:

«Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի որքան հնարավոր է շուտ: Մենք աչք չունենք ոչ մեկի հողի վրա, մեր նպատակը անվտանգության գոտու ստեղծումն է»,-նշել է Աքարը:

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած՝ 150 ժամվա ընթացքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ