Կառավարություն

Մեր քաղավիացիայի համար կարևոր իրադարձություն է. Փաշինյանը՝ RianAir-ի մասին

Այսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով եվրոպական RianAir ավիաընկերության հայկական շուկա մուտք գործելուն, նշեց, որ դա մեր քաղավիացիայի համար կարևոր իրադարձություն է: Վարչապետը հավելեց, որ ավիաընկերության տոմսերն արդեն վաճառքի մեջ են:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, որ Հայաստանից ընդհանուր 4 ուղղությամբ են թռիչքներ լինելու։ Ավինյանը նշեց, որ, օրինակ, Հռոմ մեկնելու և վերադառնալու համար անհրաժեշտ է ընդամենը 70 եվրո:

Փաշինյանի հարցին պատասխանելիս Ավինյանը նաև մանրամասնեց, որ հավելյալ ծառայությունները, հավելյալ ուղեբեռ տեղափոխելը հնարավոր է անել հավելյալ վճարումներով։ Փոխվարչապետը նաև նշեց, որ այլ լուրեր էլ ունեն այս ոլորտում, սակայն կտեղեկացնեն ավելի ուշ։

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ