fbpx
Հասարակություն

Մեր ռազմավարական խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին իր տեսաուղերձում նշել է, որ քանի դեռ  չի հայտնաբերվել կորոնավիրուսի պատվաստանյութը, կորոնավիրուսը չի անհետանալու և մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ:

Վարչապետը նշել է, որ այս պահին իրենց ռազմական խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ և առողջապահական համակարգի համար տանելի:

«Արտակարգ դրության այս ժամանակաշրջանը պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար:

Մենք փուլ առ փուլ սկսում ենք տնտեսական գործունեությունը զանազան ոլորտներում, բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, որոնք պետք է ապահովեն հակաճգնաժամային հատուկ պայմաններ: Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան իրենց ապագայում վերաբացվելիք ռեստորանների, սրճարանների աշխատանքի համար»։

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է անի առավելագույնը նախ ինքը չվարակվելու, ապա նաև ուրիշներին չվարակելու համար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ