fbpx
Աշխարհ

Մեր սրտերը պետք է արթնանան. ԱՄՆ-ում առաջարկվել է խաղաղության նախարարություն ստեղծել

Ամերիկացի գրող Մարիանա Ուիլյամսոնը, որը փորձում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ երկրում խաղաղության նախարարություն է հարկավոր ստեղծել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին պակասում է այնպիսի գերատեսչություն, որը կզբաղվի հակամարտությունների վերահսկմամբ, բռնության կանխարգելմամբ և ամեն ինչ կանի ի բարօրություն ԱՄՆ-ի։

«Մեր հասարակությունը պարզապես սնուցված չէ բռնությամբ։ Մեր սրտերը պետք է արթնանան, որ մենք կարողանանք այդ ամենը փոխել»,-ասել է Ուիլյամսոնը։

Նա հավելել է, որ խաղաղության նախարարությունը նաև կբարելավեր ԱՄՆ-ի կրթական համակարգը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ