ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ամփոփել է տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները։
- Քաղաքացիները ՀՀ 38 համայնքներում ընտրում են ավագանի և համայնքապետեր
- Վանաձորում ընտրողը դուրս է բերել քվեաթերթիկները․ Իոաննիսյան
«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված:
Գիտեմ և հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա և կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների:
Պետականություն և պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը», – գրել է վարչապետը: