fbpx
Աշխարհ

Մեր խնդիրն է «Վրաստանը՝ վրացիներով, նշանակում է՝ առանց Իվանիշվիլիի»․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «մեր խնդիրն է՝ ունենալ Վրաստան՝ վրացիներով»: Facebook-ում նա գրել է, որ Ինտերնետով շփվել է Իտալիայի Բարի քաղաքում ապրող վրացիների հետ։

«Ես մեկ ժամ խոսում էի Իտալիայի Բարի քաղաքում ապրող մեր գեղեցկագույն տիկինների հետ: Գիշակերի (նկատի ունի Բիձինա Իվանիշվիլին) պլանը «Վրաստանն է՝ առանց վրացիների», մեր խնդիրը՝ «Վրաստանը՝ վրացիներով, նշանակում է՝ առանց Իվանիշվիլիի»: Կառավարությունը երկրի թշնամին է, որն ամբողջ ուժն օգտագործում է համաքաղաքացիներին արտասահման արտաքսելու համար և դիմում է օտարերկրյա կառավարություններին, որպեսզի նրանք ինչ-որ կերպ աշխատանքի տեղավորեն վրացիներին, որպեսզի նրանք չցանկանան նույնիսկ նայել Վրաստանի կողմը:

Հենց որ մենք ազատվենք Իվանիշվիլիից, վրացիներին կառաջարկենք վերադարձի արժանավայել պայմաններ: Հիշեք՝ երբ ես էի նախագահ, վիճակագրության համաձայն` ավելի շատ վրացիներ վերադառնում էին, քան մեկնում, իսկ Իվանիշվիլիի օրոք հայրենիքը լքել է 1 միլիոն մարդ»,- գրել է Միխեիլ Սահակաշվիլին սոցիալական ցանցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ