fbpx
Հասարակություն

Մեր խոնարհումը Ձեր լուսավոր հիշատակի առջև, սիրելի մաեստրո․Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․

«Կյանքից հեռացավ լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին:

Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, «Հովեր» երգչախմբի, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության շրջանակներում:

Իսկ այդ այցերը նրա համար ունեին ոչ միայն ստեղծագործական, այլև խորապես անձնական իմաստ ու նշանակություն:

Մեր խոնարհումը Ձեր լուսավոր հիշատակի առջև, սիրելի մաեստրո…»։

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158157085103501

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ