fbpx
Հասարակություն
15:40 29/06/2019

Մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր սահմանին. Սասուն Միքայելյան

Հունիսի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրառնալով Ապրիլյան պատերազմի մասին հարցին, թե ի՞նչ ցույց տվեց պատերազմը, նշել է.

«Ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ՝ ձեռքներդ հեռու, ոտքներդ մի ձգեք, ոտնձգություն չանեք մեր սահմաններին, և ադրբեջանցին նորից մռթին կերավ: Էդ մեծ հաղթանակ էր, որովհետև մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր սահմանին, ու էդ փոքր թվով կարողացան Ադրբեջանի մեծ բանակի դեմ կանգնել»:

ԵԿՄ նախագահը նաև հավելեց, որ դա համարում է մեծ հաղթանակ և մեծ հավատ հետագայում, որ երիտասարդները ավելի վստահ կանգնեն սահմանին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ