fbpx
Ժամանց

Mercedes-Benz-ի գործարան վայրի ընձառյուծը է մտել՝ առաջացնելով խուճապ

Հնդկաստանի Չական քաղաքում գտնվող Mercedes-Benz մեքենաշինական գործարանը դադարեցրել էր աշխատանքը, քանի որ վայրի ընձառյուծը վաղ առավոտյան ինչ-որ կերպ հայտնվել էր գործարանում։ Luxury Launches-ը հայտնել է, որ կենդանին մի քանի ժամ թափառել է տարածքում։

Գործարանում խուճապ է առաջացել, աշխատողներն արագ տարհանվել են, խուճապի մեջ է եղել նաև վայրի կենդանին՝ չկարողանալով դուրս գալու ճանապարհը գտնել:

Նշվում է, որ դեպքի վայր կանչված մասնագետները կարողացել են կենդանուն անվտանգ դուրս բերել ու վերադարձնել իր բնական միջավայր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ