fbpx
Աշխարհ

Մերձավոր Արևելքի ամեաբարձր աստղադիտարանը կկառուցվի Լիբանանում

Մերձավոր Արեւելքում ամենաբարձր աստղադիտարանի կառուցման նախագիծ են սկսել Լիբանանի համալսարանի գիտնականների խումբը։ Նոտր Դամ դը Լուեյզի համալսարանի աստղաֆիզիկայի պրոֆեսոր Ռոժե Նաջարը հայտնել է, որ գիտական կենտրոնի շենքը երկնային մարմինների շարունակական դիտարկումների համար կկառուցվի ավելի քան 3 հազար մետր բարձրության վրա, տեղեկացնում է TACC-ը։

«Մենք  աստղադիտարանի կառուցման տեղ ենք ընտրել Զնանիր գագաթը Լիբանանի հյուսիսային Բշերե քաղաքի արվարձանում,- նշել է նա։- Այդպիսի բարձրության վրա մթնոլորտային տուրբուլենտության, խոնավության եւ լուսային աղտոտվածության պատճառով առաջ եկող խափանումները զգալիորեն ավելի փոքր կլինեն, քան հին՝ Հենրի Լիի աստղադիտարանում, որը կառուցվել է 19-րդ դարում, Բեյրութի Ամերիկյան համալսարանի տարածքում»։

Գիտնականի խոսքով՝ Բշերեի աստղագիտական կենտրոնից ավելի բարձր են միայն հինգ աստղադիտարաններ՝ Շվեյցարիայում, Եթովպիայում, Հնդկաստանում, Չիլիում եւ Հավայան կղզիներում։ Նաջարը եւ նրա գործընկերներն արդեն այնտեղ տեղադրել են 60 սանտիմետրանոց հեռադիտակ, որը նվիրել է Ճապոնիան, եւ տիեզերական դիտարկումներ են իրականացնում համալսարանի բարձր կուրսերի ուսանողների հետ։

Լիբանանցիների հակումն աստղագիտության հանդեպ նկատելիորեն խորացել է 2013-ից, երբ կազմակերպվեց արեգակի խավարման առաջին դիտումը։ «Եթե մենք մինչեւ հիմա տարեկան վաճառում էինք 30-40 հեռադիտակ, ապա այժմ դրանց պահանջարկն ավելացել է, եւ մենք վաճառում ենք 600-700 հեռադիտակ»,- ասել է Նաջարը, որը Բեյրութի Sky Optics ընկերության համասեփականատերն է։

Աստղադիտարանի շենքի մոտ  կկառուցվի «Տիեզերական տուն» հյուրանոցային համալիրը, որտեղ կարող են կանգ առնել աստղասերներ ողջ Լիբանանից։ Այժմ նրանցից շատերը մասնակցում են դասընթացների, որոնք կարդում է աստղագիտության պրոֆեսոր Մուհամեդ Աբասը։ Daily Star թերթի տվյալներով՝ զանգվածային ուղեւորություններն այդ տարածքում բավական պոպուլյար են դարձել. միայն օգոստոսի 26-ին նման ուղեւորության մասնակցել է 250 մարդ։

Լիբանանցիների այս հակմանն ուշադրություն են դարձրել Աստղագետների միջազգային միությունում։ Նրանց որոշել են խրախուսել. ընձեռվել է հնարավորություն՝ ընտրելու անանուն էկզոաստղի եւ էկզոմոլորակի լիբանանյան անվանում, որոնք գտնվում են Արեգակնային համակարգից դուրս։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ