Աշխարհ
17:00 07/06/2019

Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի հրամանատարը կարծում է, որ Իրանը «նահանջել է»

Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի հրամանատարը կարծում է, որ Իրանը «նահանջել է»։ Այս մասին հաղորդում է AP-ը:

Ծովային հետևակի գեներալ Ֆրենկ Մքքենզին կարծում է, որ դեռևս վաղ է եզրակացություն անել այն մասին, որ Իրանը հրաժարվել է ամերիկյան շահերի դեմ պոտենցիալ հարձակումներից: Նա չի բացառել, որ կարող է խնդրել հավելյալ ուժ ուղարկել՝ ամերիկյան պաշտպանությունն ամրապնդելու համար:

Մքքենզին նշել է, որ Իրանն ու նրա դաշնակիցներն ԱՄՆ-ի ուժերի համար «առաջնային և անխուսափելի» վտանգ են ներկայացնում:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ