fbpx
Հասարակություն

Մերկասառույց կամ մառախուղ՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստանի Հանրապետության որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց, իսկ որոշ հատվածներում էլ՝ մառախուղ։

Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Facebook-ի էջից։

Նշվում է, որ տեղ-տեղ մերկասառույց է Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում։

Ըստ աղբյուրի՝ թույլ մառախուղ է տիրում Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին և Վանաձորի տարածաշրջանում։ Այս առումով նշվում է նաև, որ տեսանելիությունը կազմում է 200 մետր։

Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ