Աշխարհ
10:00 14/05/2020

Մերկելը ջանում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Nytimes-ի հաղորդմամբ՝ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կշարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ջանքերը՝ չնայած հաքերային գրոհներին, որոնք չեն թեթեւացնում իրավիճակը։

Կանցլեը նշել է, որ ինքը շատ լրջորեն է վերաբերում այդպիսի հարցերին։ Անգելա Մերկելը մեկնաբանել է կիբեռգրոհների մասին հրապարակումները և ասել․

«Ես կձգտեմ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների, քանի որ կարծում եմ, թե կան բոլոր հիմքերը շարունակելու մեր դիվանագիտական ջանքերը, սակայն դա չի մեղմացնում իրավիճակը»։

Նշենք, որ անցյալ շաբաթ Der Spiegel ամսագիրն  հայտնել է, որ Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչությունը հասանելիություն է ստացել Մերկելի ընտրական տեղամասի էլեկտրոնային նամակներին, երբ 2015թ․ հաքերային հարձակում է գործել Գերմանիայի խորհրդարանի վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ