fbpx
Աշխարհ

Մերկելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի անվտանգության բնագավառի հրատապ թեմաները

Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նոյեմբերի 19-ին Բեռլինում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: Նոյեմբերի 12-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը:

«Բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության բնագավառի հրատապ թեմաներ, մասնավորապես դաշինքի ռազմավարական հայեցակարգի նորացումը»: Ըստ նրա՝ խոսք կլինի նաև Եվրամիության և Բելառուսի սահմաններին միգացիոն ճգնաժամի մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ