fbpx
Աշխարհ

Մերկելին անհանգստացնում են եվրոպական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի փորձերը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհանգստությամբ է ընկալում եվրոպական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի փորձերը։ Այս մասին գերմանական կառավարության ղեկավարն ասել է ուրբաթ, հուլիսի 19-ին, Բեռլինում ամենամյա ավանդական ամառային մամուլի ասուլիսից հետո՝ պատասխանելով իտալացի լրագրողի Moscopoli-ի մասին հարցին։

Moscopoli բառը իտալական ԶԼՄ-ներն օգտագործում են, երբ գրում են Ռուսաստանի կողմից իտալական աջ պոպուլիստական «Լիգա» կուսակցության՝ Ռուսաստանի կողմից ֆինանսավորման ենթադրյալ փորձերի շուրջ սկանդալի մասին մինչեւ Եվրախորհրդարանի ընտրությունները 2019-ի մայիսի վերջին, տեղեկացնում է DW-ն։

Ամերիկյան լրատվական BuzzFeed մեդիա-ընկերությունը հուլիսի 10-ին հրապարակել է ռուսական կողմի հետ իտալացի քաղաքական գործիչների բանակցությունների հնարավոր գաղտնազերծումը 2018-ի հոկտեմբերին մոսկովյան «Մետրոպոլ» հյուրանոցում։ Ընթրիքի ժամանակ Ջանլուկա Սավոինին՝ Իտալիայի նախկին վարչապետի տեղակալ Մաթեո Սալվինիի օգնականը և կուսակցության ևս երկու անդամ, ինչպես նաեւ Կրեմլից անունը չնշած պաշտոնյաները փորձել են պայմանավորվել նավթի տարեկան մատակարարման պայմանագրի շուրջ՝ 1,5 մլրդ դոլար արժողությամբ։ Մատակարարումները սպասվում էին նվազեցված գներով, գրում է Buzzfeed-ը։ 65 մլն դոլարի տարբերությունը նախատեսվում էր աջ պոպուլիստական կուսակցության համար, պնդում է պարբերականը։

Խոսելով միջադեպի մասին՝ Մերկելն ընդգծել է, որ դա իտալական իշխանությունների գործն է։ «Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես են աջ պոպուլիստական կուսակցություններն աջակցություն ստանում Ռուսաստանից»,- միեւնույն ժամանակ ասել է նա։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ