fbpx
Աշխարհ
10:00 18/01/2020

Մերկելն ու Էրդողանը հանդիպում կունենան Ստամբուլում

Մերկելն ու Էրդողանը հանդիպում կունենան Ստամբուլում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին Ստամբուլում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։

«Դավոս իր այցելության ավարտին կանցլերը կմեկնի Ստամբուլ ուրբաթ, հունվարի 24-ին, տեղի կունենան բանակցություններ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ»,-ասել է Զայբերտը։

«Մերկելի այցի ծրագրում գերմանաթուրքական համալսարանի նոր ճամբարի բացումն է Էրդողանի հետ միասին, հանդիպումներ բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ,-հավելել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ