Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Աթենքում կայացած բանակցությունների ընթացքում ընդունել է նացիստների հանցագործության համար պատասխանատվությունը Հունաստանի օկուպացման ժամանակ, սակայն չի պատասխանել վնասը հատուցելու և այսպես կոչված օկուպացիոն փոխառությունը վերադարձնելու Հունաստանի պահանջին:
Հունաստանն ավելի քան 300 միլիարդ եվրո է գնահատում կորուստները 1941 – 1944 թվականներին գերմանական օկուպացումից և գերմանացիների կողմից հարկադրարաբար վերցված փոխառությունից: Հունաստանի ղեկավարությունը պարբերաբար բարձրացնում է ռեպարացիաների հարցը:
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հունվարի 11-ին Աթենքի նախագահական պալատում Մերկելի հետ կայացած հանդիպմանն ասել է, որ Հունաստանը մտադիր Է դատարանների միջոցով լուծել հարցը:
«Մենք կարծում ենք, որ Հունաստանի պահանջներն իրավաբանորեն գործում են և կարող են բռնագանձվել դատարանի միջոցով», – ասել է Պավլոպուլոսը, որը կրթությամբ իրավաբան է: Մերկելն ի պատասխան ընդունել է բարոյական պատասխանատվությունը նացիստների հանցագործությունների համար, բայց չի խոսել նյութական պատասխանատվության մասին, հաղորդել է ria.ru-ն:
