fbpx
Աշխարհ

08:45 14/8/2019

Մերկելը հայտնել է, որ այլևս մտադիր չէ զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է տեղեկություններին այն մասին, որ ինքը Բունդեսթագի 2021 թվականի ընտրություններից հետո մտադիր չէ զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Այս մասին Մերկելը ասել է Ostsee-Zeitung պարբերականի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ։

«Իհարկե, ես կմնամ քաղաքական մարդ, սակայն ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվի», – ասել է նա։

Գերմանիայի կանցլերը հավելել է, որ չի պատրաստվում անել դա նաև ԵՄ մակարդակում՝ նշելով, որ ԵՄ-ում արդեն բոլոր պաշտոնները բաշխված են։

Ավելի վաղ Մերկելը  հայտարարել էր, որ 2021 թվականին չի հավակնի կանցլերի և Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնին։

Նշենք, որ Մերկելը զբաղեցնում է Գերմաիայի կանցլերի պաշտոնը 2005 թվականից:

 

Վերեվ