fbpx
Աշխարհ

Մերկելը կմասնակցի Երկրորդ աշխարհամարտի սկսվելու 80-րդ տարելիցի արարողության Վարշավայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Վարշավա և այնտեղ կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված արարողությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, ԳԴՀ-ի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտնել է օգոստոսի 30-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում։

Զայբերտի խոսքով՝ վերմախտի ներխուժումը Լեհաստան սկիզբ դրեց այն հանցագործություններին, որոնք նացիոնալ-սոցիալիստները կատարեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Միաժամանակ նա կրկին նշել է, որ, ԳԴՀ-ի կառավարության տեսակետով, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված վնասի համար Լեհաստանին ռազմատուգանքներ վճարելու հարցը փակված է իրավաբանական ու քաղաքական տեսակետից:

Միջոցառմանը մասնակցելու համար Վարշավա կուղևորվի նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ