fbpx
Աշխարհ

Մերկելը խոստացել է աշխատել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի` ԵՄ անդամակցության համար

Բեռլինը մարտին տեղի ունենալիք ԵՄ-ի գագաթնաժողովում ցանկանում է համաձայնության գալ Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի՝ Միությանը միանալու բանակցությունների մեկնարկի շուրջ, հայտնել է կանցլեր Անգելա Մերկելը: Նա այս մասին ասել է Ալբանիայի վարչապետի և Եվրոպայի արտաքին գործերի հարցերով նախարար Էդի Ռամայի հետ բանակցությունների մեկնարկից առաջ:

«Մենք միանշանակ պաշտպանում ենք Ալբանիայի և Արևմտյան Բալկանների բոլոր երկրների եվրոպական հեռանկարները: Մենք ցանկանում ենք, որ այդ պետությունները միանան ԵՄ-ին: Նախևառաջ ցանկանում ենք, որ մարտին ԵՄ առաջիկա խորհրդում Ալբանիայի, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ համաձայնության հասնենք»,- հայտնել է Մերկելը լրագրողներին:

Կանցլերի խոսքով` երկու երկրներն էլ զգալի հաջողությունների են հասել ԵՄ-ին անդամակցելու համար բանակցությունների մեկնարկի ուղղությամբ:

«Գերմանիան մտադիր է քրտնաջան աշխատել` մարտին ցանկալի արդյունքներին հասնելու համար»,-հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ