fbpx
Սպորտ

Մերոնք դրսում․ Մխիթարյանը՝ շաբաթվա հերոս

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է «Մերոնք դրսում» խորագիրը, որի շրջանակներում ամեն երկուշաբթի ամփոփում ենք անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ելույթները: Այս շաբաթ առավել աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով Իտալիայի Ա Սերիա-ի 6-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղում դարձավ հաղթական գոլային փոխանցման հեղինակ։

Արսեն Բեգլարյան, Բելառուսի առաջնություն, 23-րդ տուր, «Դնեպր» Մոգիլև 3:0 «Սլուցկ», հայտավորված է եղել հանդիպմանը:

Վարազդատ Հարոյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր, «Ուրալ» 0:3 ԲԿՄԱ, հայտավորված էր հանդիպմանը:

Անդրե Չալըշըր, Շվեդիայի առաջնություն, 24-րդ տուր, ԱԻԿ 1։0 «Գյոթեբորգ», զգուշացվել է 19-րդ րոպեին, հեռացվել է խաղադաշտից 69-րդ րոպեին։

Շվեդիայի առաջնության 25-րդ տուրի «Գյոթեբորգ» 0:0 «Հաքեն» հանդիպմանը որակազրկման պատճառով չի մասնակցել։

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» ակումբն այս շաբաթ հանդիպում չի անցկացրել։

Կամո Հովհաննիսյան, Ղազախստանի առաջնություն, 28-րդ տուր, «Տոբոլ» 0։0 «Ժետիսու», չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով։

Արարատ Մոնրո, Կոլումբիայի Պրիմերա Բ, «Բոյակա Չիկո» 1։0 «Վայեդուպար»

Ռումյան Հովսեփյան, Բուլղարիայի գավաթ, 1/16-րդ եզրափակիչ, «Էբար» 0։2 «Արդա»

Հենրիխ Մխիթարյան, Իտալիայի Սերիա Ա, 5-րդ տուր, «Ռոմա» 0։2 «Ատալանտա», փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին, փոխարինվել է 90-րդ րոպեին:

Իտալիայի Սերիա Ա, 6-րդ տուր, «Լեչչե» 0։1 «Ռոմա», ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ Է ԴԱՐՁԵԼ 56-րդ րոպեին, վնասվածքի պատճառով փոխարինվել է 87-րդ րոպեին։

Մարկոս Պիզելլի, Ղազախստանի առաջնություն, 28-րդ տուր, «Ակտոբե» 2:2 «Տարազ», փոխարինվել է 84-րդ րոպեին:

Գևորգ Ղազարյան, Կիպրոսի Սուպերգավաթ, ԱՊՕԵԼ 1։0 «ԱԵԼ Լիմասոլ, փոխարինվել է 70-րդ րոպեին։

Էդգար Բաբայան, Դանիայի առաջնություն, 11-րդ տուր, «Լյունգբյու» 2։1 «Հոբրո», որակազրկման պատճառով բաց է թողել հանդիպումը:

Տիգրան Բարսեղյան, Ղազախստանի առաջնություն, 28-րդ տուր, «Աստանա» 3։0 «Կայսար», մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Սարգիս Ադամյան, Գերմանիայի Բունդեսլիգա, 6-րդ տուր, «Հոֆենհայմ» 0:3 «Բորուսիա Մյունխենգլադբախ», փոխարինման է դուրս եկել 51-րդ րոպեին։

Ալեքսանդր Կարապետյան, Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր, «Սոչի» – «Ախմատ», սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20։30-ին։

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ