fbpx
Սպորտ

Մերտենսը դարձավ Նապոլիի պատմության լավագույն ռմբարկուն

«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում գրավեց Միլանի «Ինտերի» դարպասն ու դարձավ իր ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ 122 գոլով։

Նա վերջին գոլով շրջանցեվ Մարեկ Համշիկին, ով դարձել է 121 գոլի հեղինակ։

Մերտենսը «Նապոլիում» անցկացրել է 311 խաղ։ Նա այս ցուցանիշով 8-րդն է, իսկ առաջինը Համշիկն է՝ 520 խաղով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ