fbpx
Սպորտ

Մեսսիի՝ Աստոն Վիլա տեղափոխության համար պատրաստ եմ գնալ աշխատավարձի կրճատման․ Մարտինես

Արգենտինայի հավաքականի և Բիրմինգհեմի «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն իր ակումբ է հրավիրել աստղային հայրենակից Լիոնել Մեսսիին։

«Եթե Մեսսիին սուլում են Փարիզում, ապա նա կարող է գալ «Աստոն Վիլա»: Ես նրա համար ամեն շաբաթ-կիրակի խորոված կպատրաստեմ և մատե կհյուրասիրեմ:

Նրա համար պատրաստ եմ աշխատավարձի կրճատման գնալ: Ամեն ինչ կանեմ նրան տեղափոխությունը կազմակերպելու համար»,- Էմիլիանոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

ՊՍԺ-ի հետ Մեսսիի աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 35-ամյա արգենտինացին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, որտեղ նրան տարեկան պատրաստ են վճարել մոտ 500 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ