fbpx
Սպորտ

Մեսսին Պրիմերայի՝ տուրի խորհրդանշական հավաքականում է

Իսպանական Mundo Deportivo պարբերականը կազմել է Պրիեմերայի 29-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ամենից շատ ընդգրկվել են Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները:

Նշենք, որ «Ռեալի» ոչ մի խաղացող հավաքականում չի ընդգրկվել

Տուրի խորհրդանշական հավաքականն այս տեսքն ունի՝

Դարպասապահ. Ժորդի Մասիպ («Վալյադոլիդ»)

Պաշտպաններ. Մարտին Ագիրեգարիբիա («Ալավես»), Կլեման Լանգլե («Բարսելոնա»), Լեանդրո Կաբրերա («Էսպանյոլ»)

Կիսապաշտպաններ. Սամուել Չուկվուեզե («Վիլյառեալ»), Հեկտոր Էրերա («Աթլետիկո»), Մարկոս Լյորենտե («Աթլետիկո»), Սերխիո Կանալես («Բետիս»)

Հարձակվողներ. Ժոաու Ֆելիշ («Աթլետիկո»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Խոսելու («Ալավես»).

Իսպանիայի առաջնության 29 տուրից հետո «Բարսելոնան» միաձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 64 միավոր: Մոտակա հետապնդողը «Ռեալն» է, որին կատալոնացիները գերազանցում են 2 միավորով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ