Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից.
Այս մասին հայտնել է փարիզցիների մարզիչ Քրիստոֆ Գալտիեն։
«Ես արտոնություն եմ ունեցել մարզել ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին։ Կլերմոնի դեմ հանդիպումը Մեսսիի համար վերջինը կլինի Պարկ դե Պրենս մարզադաշտում: Համարձակվում եմ հուսալ, որ նրան լավագույնս կդիմավորեն»,- ասել է Գալտիեն:
Ընթացիկ մրցաշրջանում Լիգա 1-ի 31 խաղում 35-ամյա արգենտինացին դարձել է 16 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։