fbpx
Սպորտ

ՊՍԺ-ում լավագույն գնահատականները ստացել են Մեսսին, Նեյմարը և Մբապեն

ՊՍԺ-ում լավագույն գնահատականները ստացել են Լիոնել Մեսսին, Նեյմարը և Կիլիան Մբապեն Հայֆայի «Մաքքաբիի» դեմ խաղում (3:1):

Մեսսին, Նեյմարն ու Մբապեն L’Equipe-ից 10 միավորից 7-ական են ստացել։ Նրանք մեկական գոլ խփեցին, արգենտինացին նույնպես գոլային փոխանցում կատարեց։

Կիսապաշտպան Վիտինյան և դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման ստացել են 6-ական միավոր, կիսապաշտպան Մարկո Վերատին և պաշտպան Դանիլո Պերեյրան՝ 5-ական միավոր։ Պաշտպաններ Նունո Մենդեշի և Մարկինյոսի խաղը գնահատվել է 4 միավոր, իսկ Նորդի Մուկիելեն և Սերխիո Ռամոսը ստացել են 3-ական միավոր։

Կիլիան Մբապեն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ՝ հաղթական գոլի հեղինակ դառնալու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ