fbpx
Սպորտ

Մեսսին պետք է պահեստայինների նստարանին մնա․ Պետի

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին խոսել է Մեսսի մասին։ Նա կարծում է, որ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվողը պետք է պահեստայինների նստարանին մնա:

«Այսօր նա այն Մեսսիի ստվերն է, որին մենք գիտեինք «Բարսելոնայում»: Իսկ ի՞նչ է տեղի ունենում «Մանչեսթեր Յունայթեդում» Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Ինձ դժվար է քննադատել Ռոնալդուին, բայց Ռալֆ Ռանգնիկը նրան նստեցրեց պահեստայինների նստարանին: Դրանից հետո նա գոլ խփեց: Հնարավոր է՝ դա օգտակար կլիներ նաև Մեսսիի համար, բայց մի՞թե նա կհամաձայնի դրան»,- Պետիի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ