Արգենտինայի Ռոսարիո քաղաքում, որը արգենտինական ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսսի հայրենի քաղաքն է, հայտնվել է ֆուտբոլիստի հսկայական որմնանկարը՝ շենքերի պատերից մեկին։
Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ որմնանկարն ունի 69 մետր երկարություն։ Այն վերնագրված է՝ «Այլ գալակտիկայից և իմ քաղաքից»։ Նկարում Մեսսին Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով է։
Հիշեցնենք, որ այս տարի Մեսսին հավաքականի հետ միասին նվաճեց Ամերիկայի գավաթը։


