fbpx
Սպորտ

Մեսսին շրջանցել է Չավիի ցուցանիշը

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Լա լիգայի 24-րդ տուրի «Կադիսի» դեմ խաղում դուրս է եկել դաշտ առաջին րոպեներից։

Ֆուտբոլիստի համար սա «Բարսելոնայի» կազմում Պրիմերայում իր 506-րդ հանդիպումն է։ Մեսսին այս ցուցանիշով շրջանցել է Չավիին (505) ու դարձել կատալոնական ակումբի կազմում Լա լիգայում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ